Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Այցի շրջանակում Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալներ՝ Յաղշիգելդի Կակաևի և Դադեբայ Ամանգելդիևի հետ:  

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-թուրքմենական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել