Картинки по запросу պեկՍտվերային տնտեսությունների կրճատման ուղղությամբ պետության կողմից մշտապես փորձարկվել են տարբեր մեխանիզմներ: Դրանցից շատերը եղել են ոչ արդյունավետ, որոշներն էլ տվել են շոշափելի արդյունքներ:
Հարկ է նշել, որ ստվերային շրջանառության հետագա կրճատման համար հարկային ծառայությունը կատարելագործում է հարկատուների ռիսկերի հաշվարկը՝ նրանց համար ստվերային բիզնեսի անձնագրեր կազմելով:

2017 թվականի սկզբից գործարքների փաստաթղթաշրջանառությունն ավելացել է 25%-ով:
Դրա շնորհիվ հաջողվել է պետբյուջե ներգրավել լրացուցիչ 720 մլն դրամ կամ մոտավորապես 1,5 մլն դոլար:
Այս մեխանիզմը կարող է դրական անդրադառնալ օրինապահ բիզնեսի վրա, սակայն խնդիրներ առաջացնել ստվերային դաշտում գործողների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել