Արմենիա հեռուստաընկերության եթերում մեկնարկում է «Վերնիսաժ»-ի նոր եթերաշրջանը:

Շաբաթ օրը՝ 22:00-ին, նոր եթերաշրջանի առաջին հաղորդմանը Նազենի Հովհաննիսյանը տաղավարում կհյուրընկալի սիրված դերասան, ռեժիսոր, սցենարիստ Նարեկ Դուրյանին: Կներկայացվի դերասանի կյանքի բացառիկ մանրամասները, այն ամենը, ինչ մինչ օրս խնամքով պահվում էր վարագույրի ետևում: 

«Վերնիսաժ»-ի տաղավարում կհյուրընկալվեն Նարեկ Դուրյանի ընկերներն ու գործընկերները:

Ինչի համար է հանգիստ Հրանտ Թոխատյանը, ինչպիսի քասթինգ է անցել Թամարա Պետրոսյանը «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ խաղալու համար, ինչ բացահայտում է անում Ռաֆայել Երանոսյանը. այս և այլ հետաքրքիր բացահայտումներ՝ շաբաթ օրը՝ «Վերնիսաժ»-ի եթերում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել