Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում, հանդիպել է մոր հետ: Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

Փաստաբանի խոսքով՝ մի քանի օր առաջ Ադրբեջան ժամանած Բելլա Լապշինան որդուն տեսակցել է Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում:Չերնինը նաև նշել է, որ Լապինը որևէ բողոք չի հայտնել մորը:

Ավելի վաղ Լապշինի կինը՝ Եկատերինան, հայտնել էր, որ ամուսնու առողջական վիճակը շարունակում է վատթարանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել