4463422Araratnews.am-ը գրում է.

ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և ոչ միայն՝ սպառնալիքների և շանտաժի հիմար դիվանագիտություն են: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի նիստի ժամանակ նման դիրքորոշում է հայտնել ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը. հաղորդում է TASS-ը:

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին և դրանց վերաբերյալ իմ վերաբերմունքին, դուք գիտեք, որ մենք միշտ դեմ ենք եղել դրանց: Ես կարծում եմ,  որ դա անարդար է, նույնիսկ հիմարություն է»,- նշել է Լե Պենը:

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ընդգծել է. «Մենք չենք հավատում ո՛չ սպառնալիքների դիվանագիտությանը,  ո՛չ պատժամիջոցների դիվանագիտությանը, ո՛չ էլ շանտաժի դիվանագիտությանը, որը Եվրամիությունը վերջին շրջանում ավելի հաճախ է կիրառում ոչ միայն Ռուսաստանի դեմ, անգամ իր անդամ երկրների նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել