Asekose.am-ը գրում է.

Երգիչ Վարդան Սարգսյանը, ով նաև  «Տնից հեռու» հաղորդաշարի հեղինակն է և վարողը հրապարակել է հնդիկ դերասանների լուսանկարներն ու գրել.

«Ահա և Ձեր սիրելի դերասանները,որոնց մի մասի հետ արդեն կա պայմանավորվածություն:Հուսով եմ կկարողանամ շատերին նկարահանել,իսկ հանդիպման ժամանակ կփորձեմ միանալ ուղիղ եթեր «ՏՆԻՑ ՀԵՌՈՒ» Facebook-ի էջից և Դուք կկարողանաք ուղղել Ձեր հարցերը»:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ երգիչը գրառում էր արել այն մասին, որ հնդկական սերիալներից հայտնի դերասանուհի Ռաշամի Դեսան 30 րոպե նկարահանման համար իրենից 48.000 դոլար է պահանջել: Ավելի ուշ, Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Վարդան Սարգսյանը նշել էր.« Եթե ինձանից այդ գումարը պահանջեր լեգենդար Միթուն Չակրոբորտին` նույն ինքը Ջիմմին, ես կհասկանայի (ժպտում է), բայց սա այդ դեպքը չէ: Հիմա որոշել եմ ամեն գնով նկարահանել նրան, բայց առանց այդ 48.000 դոլարի»:

Image may contain: 9 people, people smiling, close-up

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել