«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Միկմետալ» ընկերությունը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով սնանկ ճանաչել: Բանն այն է, որ «Հայասի գրուպ» ընկերությունը գումար է պարտք «Միկմետալ»-ին: Խոսքը շուրջ 2.5 մլն դրամի մասին է: «Ժողովուրդ»-ին «Միկմետալ» ընկերությունից հայտնեցին, որ իրենք դեռևս 2015 թվականին «Հայասի գրուպ»-ին ամրան և ամրալար են վաճառել, ընկերությունը ապրանքը ստանալուց հետո խոստացել է, որ կվճարի, սակայն մինչ օրս դեռ չի վճարել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել