«Օրեր առաջ Ապարանի տարածաշրջանի Դարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից՝ Լյովա Խաչատրյանի շտաբի պետը՝ 32-ամյա Արամ Ասատրյանը (ով նաև Լ. Խաչատրյանի սանիկն է), շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ նկատելով.
Վիճակը կայան է, բայց ծանր։ Դեռ չենք կարողանում խոսել հետը։ Այս ամենի մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, ու մենք հետևողական ենք լինելու դրան։
 
Թող ոչ ոք չմտածի, թե մենք մոռացանք սա, ու անցավ, չէ.. Թող կազդուրվի շտաբի պետս, հիմա կարևորը դա է, հետո կհասկանանք։
 
Իհարկե, առնվազն տարօրինակ կլիներ, որ պարոն Խաչատրյանը մինչ օրս տուժածի հետ խոսելու և մանրամասները ճշտած լինելու առիթ չունենար։ Զգացվում է, որ չի ուզում խոսել այդ մասին։ Եվ դա հասկանալի է. դանակահարելու մեջ կասկածվում է նույն դաշինքի ներկայացուցիչը, և եթե հիմա սկսեն թացը չորից զատել, մեծ աղմուկ կդառնա: Ուստիև, կան խոսակցություններ, որ եղել է հրահանգ՝ թեման փակել։ Մեր աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Լ. Խաչատրյանը համաձայնվել է թեման փակել, բայց ոչ թե վերջնականապես, այլ՝ մինչև ընտրությունները կավարտվեն»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել