««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահն այդպես էլ դաս չեղավ իրավապահ մարմինների համար: Հիշո՞ւմ եք՝ չնայած առողջական ծայրահեղ ծանր վիճակին, նրան «Սասնա ծռերի» գործով քննիչը դատարանի միջոցով կալանավորեց, որի դեմ բողոքելու համար Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց: Այն բերեց առողջության վերջնական քայքայման ու մահվան: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ այս օրերին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը կալանավորվել էր դեռ 2015թ-ին բացահայտված զինված խմբավորման գործով: Շիրխանյանն այլևս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, ավելին՝ նրա մոտ ի հայտ են եկել նոր հիվանդություններ, որոնք ավելի են սրում իրավիճակը: Ու չնայած այս ամենին, Շիրխանյանին շարունակում են պահել կալանքի տակ: «Ժողովուրդ»-ը արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից էլ հետաքրքրվեց՝ ինչ զննություն է անցել Շիրխանյանը և ինչ բուժում է ստանում. «Բացի քրեակատարողական հիմնարկում ստացած խորհրդատվություններից, բուժումից և կատարած զննություններից՝ Վ. Շիրխանյանը բազմիցս, այդ թվում նաև իր նախընտրած բուժհաստատություններում, իր նախընտրած մասնագետների կողմից ենթարկվել է ռևմատոլոգի, անգիովիրաբույժի, նյարդավիրաբույժի, սրտաբանի, ուրոլոգի, նյարդաբանի զննության, կատարվել են համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտություններ»: Նման հետազոտություններ անցկացվելու են նաև առաջիկա օրերին: Ավելին՝ հիմա Վ. Շիրխանյանը գտնվում է դինամիկ հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում: Մինչդեռ նրա հարազատները հակառակն են պնդում` Շիրխանյանը չի բուժվում, և նրան խոշտանգելու գործընթացը շարունակվում է»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել