«Մեր տեղեկություններով՝ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կառավարությունում տեղի կունենան կադրային տեղաշարժեր, բայց՝ ոչ արմատական։ Փոփոխությունները հիմնականում կառնչվեն տնտեսական բլոկի նախարարներին։ Այդ թվում և փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի՞ն՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրից։ «Ոչ-ոչ, Վաչե Գաբրիելյանն ամենա-պլադատվորնի նախարարն է մեր կաբինետում»։ Խնդիրը, ըստ ամենայնի, կառնչվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա. Կարայանին, ինչպես նաև կոալիցիոն քվոտաներով ՀՅԴ-ին տրված պորտֆելներին։ «Ոչ այն մասով, որ կոալիցիա չի լինի ՀՅԴ-ի հետ։ Կլինի, պարզապես հնարավոր է ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախարարները պառլամենտ մտնեն, և ՀՅԴ-ին տրված կրթության և գիտության, տարածքային կառավարման, բնապահպանության նախարարների պորտֆելները փոխարինվեն այլ պորտֆելներով»,– ասաց մեր աղբյուրը։ Իսկ առողջապահության նախարա՞րը։ «Նա, հավանաբար, կմնա»։ Հնարավոր է «վերանայվի» սփյուռքի Նախարարի պորտֆելը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել