«Հրապարակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանի նախապես պլանավորած այցը Գեղարքունիքի մարզ երեկ չեղյալ է հայտարարվել։ Թե ինչ պատճառներով, ՀՀԿ-ում պարտիզանաբար լռում են։ Մինչդեռ, նախապես թեկնածուներին տեղեկացրել էին սպասվող այցի մասին, նրանք էլ, կազմ-պատրաստ՝ սպասել էին ողջ օրը։ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մեր լրագրողին ասել է, թե ոչ մի հանդիպում էլ չեղյալ չի համարվել, վստահեցրել է նաև, որ առաջիկա օրերին այցը կկայանա։ Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Սերժ Սարգսյանը մարզից մարզ է այցելում, փակ հանդիպումներ ունենում ՀՀԿ-ական ակտիվի հետ, ընտրություններից առաջ վերջին ցուցումները տալիս, նախօրեին էլ նա Կոտայքում է եղել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել