Կովկասում հայկական ուժերի և Ադրբեջանի միջև անցած տարվա բախումները բազմաթիվ երիտասարդ կանանց և աղջիկների դրդեցին մարտահրավեր նետել գենդերային ավանդույթներին և զենք վերցնել:

«Նրանք առաջիններն են, որ հաղթահարեցին բազմաթիվ պահպանողականների դիմադրությանը, քանի որ նրանք որոշել են կարիերա անել այնտեղ, որտեղ կանայք դեռևս ընդունելի չեն»,- ասում է լուսանկարիչ Լենա Մուչան՝ washingtonpost.com պարբերականի հոդվածում:

2014 թվականին` առաջին անգամ, երբ Երևանում կանայք իրավունք ստացան ընդունվելու ռազմական ակադեմիա, 23 աղջիկ նորակոչիկներ ընդունվեցին այնտեղ: Իսկ մեկ տարի անց՝ առաջին անգամ աղջիկներ ընդունվեցին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի բարձրագույն զինվորական դպրոց, հայտնում է Մուչան:

Մուչան անցած տարի այցելել է երկու ինստիտուտներն էլ և ասում է, որ չնայած այն փաստին, որ շատ ընտանիքներ ունեն զինվորական ծառայություն անցած անդամներ, դեռևս մեծ դիմադրություն կա կանանց ծառայելուն: «Կանայք չպետք է լինեն բանակում, դա նրանց տեղը չէ»,- Մուչաին է ասում Երևանի ռազմական ակադեմիայի ուսուցիչներից մեկը: «Նրանք պարզապես տղամարդկանց նման չեն»:

«Հարավային Կովկասը, և մասնավորապես Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը լայնորեն հայտնի են ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ նրանց հակամարտությունների վիզուալ ներկայացման շնորհիվ` ավերված և լքված գյուղեր: Չնայած՝ սա է իրականությունը, կա շատ ավելին… »,- ասում է Մուչան: «Երբ ես լուսանկարեցի այս աղջիկներին, և նրանց հետ շփվեցի՝ ճանաչեցի որպես նորմալ երիտասարդ կանանց, աշխարհի երիտասարդ կանանց մեծ մասի նման նույն հետաքրքրություններով, մտքերով և երազանքներով»:

«Դիմադրությունը, որին շատ երիտասարդ կանայք և աղջիկներ հանդիպել են, նրանց միջև ստեղծել է կապվածություն»,- ասում է Մուչան: «Երիտասարդ կինը, որպես կանոն, չի թողնում իր ծնողների տունը, քանի դեռ չի ամուսնացել և տեղափոխվել ամուսնու ընտանիք: Ես կարծում եմ՝ սա է պատճառը, որ աղջիկները նույնիսկ ավելի ուժեղ հարաբերություններ են հաստատել միմյանց միջև, նրանք ավելին են, քան ուսանողներ, նրանք ընտանիք են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել