Related imageՀայաստանի զարգացման թերևս միակ նախապայմանը ոչ թե տնտեսության զարգացման առաջնահերթությունների ճիշտ ընտրության կամ ինստիտուցիոնալ համակարգային ժողովրդավարացման մեջ է, այլ երկրի հասարակության, յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր սփյուռքահայի ազգային-հոգևոր մոտիվացիայի սահմանման գործում է: Եվ այստեղ ամենևին էլ պարտադիր չէ մոտեցումները բերել համընդհանուր ստանդարտացման: Յուրաքանչյուրիս համար այդ մոտիվացիան կարող է միանգամայն լինել անհատական: Մոտիվացիան կարող է լինել սոցիալականացված, ընտանեկան, մասնագիտական կամ հասարակագիտական և այլ բնույթի: Մոտիվացիայի հիմքում, անկախ նրա ուղղվածությունից, պետք է ընկած լինի հոգևոր-գաղափարական հիմնահարցը, որը կարող է մասամբ զուգորդվել նաև նյութականացված արժեքներով: Տեսականորեն մոտիվացիան ենթադրում է այն կրողների ընդհանրական բաժանում` ըստ իրենց կենսակերպի, հոգևոր արժեքների ու աշխարհայացքի, որի համաձայն՝ քաղաքացիները առանձնանում են որպես իդեալիստներ, կատարողներ և առաջնորդներ: Նկատենք, որ զուտ ֆինանսական մոտիվացիան չի կարող լինել ինքնանպատակ: Նյութականացված մոտիվացիան միջնաժամկետ առումով ենթադրում է նաև անհատի ինքնադրսևորման հարթակ, որն, ըստ էության, գտնվում է գերազանցապես հոգևոր դաշտում:
Հայության և յուրաքանչյուրիս մոտիվացիայի հարցերի ուսումնասիրումը հնարավորություն կտա վերափոխել հասարակության կրթական, աշխարհայացքային ընկալումները, ինչը յուրաքանչյուր պետության ու բնակչության բարեկեցության ապահովման միակ արդյունավետ ու երկարաժամկետ ներդրումն է: Փորձենք մտորել մեր մոտիվացիաների հարցի շուրջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել