ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 23-ի նիստը մեկնարկել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ՝ հայտնում է Reuters-ը:

 Նիստի մեկնարկին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը, որ նախագահում էր նիստը, դատապարտել է Լոդնդոնում իրականացված հարձակումն ու ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին: «Ցանկանում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին: Խորհրդի անդամներին առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել երեկվա զոհերի և աշխարհում ահաբեկչության զոհերի հիշատակը»,- ասել է Ջոնսոնը:

Մարտի 22-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 40 մարդ վիրավորվել է: Ահաբեկչության հետևանքով դադարեցվել էր Համայնքների պալատի նիստը, իսկ պատգամավորներին հրահանգվել էր չլքել խորհրդարանի շենքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել