Եթե ընդդիմադիր ուժերը ցանկանում են կարճ ժամանակահատվածում քաղաքական իրավիճակ փոխել երկրում, եթե համարում են, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ, ու գործող խորհրդարանը չի արտահայտում ուժերի իրական հարաբերակցությունը, պետք է վայր դնեն խորհրդարանական մանդատները. դա իրոք կլինի քաղաքական գործողություն եւ համարժեք քայլ ներկա վիճակին. Երեւանի ավագանու ընտրություններով վիճակ չի փոխվի...

Եթե «Ժառանգությունը», Կոնգրեսը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն վայր դնեն մանդատները, իշխանությանն այլ ելք չի մնա, քան լուծարել Խորհրդարանը ու նշանակել նոր ընտրություններ: Առաջին երկու ուժերը, կարծում եմ, պատրաստ կլինեն նման քայլի, վերջին երկուսը՝ շատ կասկածելի է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել