Картинки по запросу վարչապետՊետական համակարգի բարեփոխումների գործընթացում իր ուրույն տեղը ունի մասնագետների վերապատրաստումը: Խոսքը գնում է թե՛ վերին, թե՛ ստորին օղակների մասին:

Գործադիր մարմնի վերջին նիստի ընթացքում վարչապետը հայտարարեց, որ Երևանում Ամերիկյան համալսարանի հետ համապատասխան պայմանագիր է կնքվել, ինչը հնարավորություն կտա բոլոր մարզպետներին Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ անցնել ռեգիոնալ կառավարման վերաբերյալ:

Դա հնարավորություն կտա բարձրացնելու կառավարման արդյունավետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել