Armenpress-ը գրում է.
Վերջերս ՀՀ կառավարությունը ստացել է առաջարկություն միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ Մակքենզիից, Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ:
 Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ավելացնելով, որ ըստ այդ առաջարկության, համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր կառույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ­ից և այլ երկրներից:
 «Հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել համապատասխան առաջարկությունը և դրա վերաբերյալ ներկայացնել կարծիք ՀՀ կառավարության աշխատակազմ»,­ ինչպես փոխանցում է «Արմենպրես»­ը, կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել