Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կպատահի, եթե մոլորակի բոլոր 7 միլիարդ մարդիկ միաժամանակ ցատկեն։ Դժվար չէ հասկանալ, որ այդ ցատկը հսկայական ազդեցություն կունենա, սակայն ի՞նչ մասշտաբների կլինի այդ ազդեցությունը։

BlogNews-ին նույնպես հետաքրքրել է այդ հարցը, այդ իսկ պատճառով էլ մենք որոշել են գտնել դրա պատասխանը և կիսվել Ձեզ հետ։

Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է առաջին հերթին հասկանալ, որ ազդեցություն թողնելու համար բոլոր մարդիկ պետք է մեկ տեղում հավաքվեն, այլապես ցատկը անարդյուն կլինի։ Հավաքելով բոլորին՝ մենք կարող ենք անցնել ցատկին։ Առավել ստույգ արդյունքներ ստանալու համար մենք համարում ենք, որ բոլոր մարդիկ ցատկում են միաժամանակ, վայրէջք են կատարում միաժամանակ, իսկ ցատկի բարձրությունը 30սմ է։ Վայրէջքի պահին մարդիկ հսկայական էներգիա կառաջացնեն, որի փոքրիկ մասը կկլանեն մեր կոշիկները, իսկ մնացածը կուղղի դեպի հողը և կտարածվի օդի մեջ։

Առաջին բանը, որ կնկատենք վայրէջքից հետո, դա անհավանաբակ բարձության ձայնն է, որի ուժը բավականաչափ կլինի մարդու թմբկաթաղանթը պայթեցնելու համար։ Նույն պահին մենք կզգանք գետնի տատանումները։ Վայրէջքից առաջացած վիբրացիաները կարող են 4-8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ առաջացնել։ Այդպիսի տատանում պայմանավորված է մեր կոշիկների և գետնի կլանած էներգիայի հարաբերությամբ։ Եթե 4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը մեծամասշատբ վնասի պատճառ չդառնա, ապա 8 մագնիտուդ հզորությունը կավիրի վատ կառուցված շենքերը, էլեկտրական ցանցն ապահովող աշտարակներն ու կամուրջները, ինչպես նաև կկորացնի գնացքի ճանապարհները։ Եթե այդ ցատկը տեղի ունենա ծավափին մոտ, ապա դա կարող է 30մ-ից ավելի բարձր ալիքներով ցունամի առաջացնել։

Սակայն, չնայած այդ բոլոր տարածաշրջանային ավերածություններին, Երկիր մոլորակը կշարունակի մնալ իր ուղեծրում, քանի որ նույնիսկ 7 միլիարդ մարդիկ չեն կարող ազդել Տիեզերքի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել