Լիովին սև լուքն ամենատարածված լուծումներից է: Շատերիս այն դուր է գալիս, քանի որ միևնույն ժամանակ և՛ պրակտիկ է, և՛ ոճային: Սակայն հաճախ կա մտավախություն թաղումային տեսք ունենալու:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 9 տարբերակ ոտքից գլուխ սև հագնելու և թաղումային տեսք չունենալու:

1. Համալրեք լուքն ինչ-որ պրինտով

Լիովին սև լուքը հիանալի հարթակ է վառ և աչքի ընկնող աքսեսուարների համար: Ընձառյուծի պրինտով զգեստ կրելը գուցե և լավ միտք չէ, իսկ այ ընձառյուծի պրինտով կլատչը լուքին սրություն և ոճայնություն կհաղորդի:

2. Համալրեք լուքն ինչ-որ վառ գույնի դետալով

Պայուսակները միակ աքսեսուարը չեն, որ կարող են լիովին սև լուքին կյանք հաղորդել: Գեղեցիկ, վառ գույնի մետաքսե շալը ձեզ էլեգանտ և նրբաոճ տեսք կհաղորդի:

3. Օգտագործեք երևացող, աչքի ընկող գոտի

Մետաղյա կամ էլ ինչ-որ գույնի գոտի կրելը ունի 2 դրական էֆեկտ: Առաջին՝ այն տեսքին chic (շիկ) է հաղորդում: Երկրորդ՝ կրելով գոտին իրանի վրա՝ դուք այն ընդգծում եք և էլ ավելի նիհար տեսք եք ստանում:

4. Կրեք աչքի ընկնող կոշիկներ

Զգո՞ւմ եք տենդենցիան: Լիովին սև լուքի գլխավոր «փրկիչը» աքսեսուարներն են: Աչքի ընկնող և նորաձև կոշիկները ձեր լավագույն ընկերներն են: Այստեղ կա մի կարևոր պահ. վառ և աչքի ընկնող կոշիկները պարտադիր չէ, որ լինեն բարձրակրունկներ, դրանք կարող են լինել վերջին տարիներին չափազանց նորաձև slip on-ներ:

5. Համադրեք տարբեր գործվածքներ և կտորներ

Խորհուրդ է տրվում լիովին սև լուքում անել տարբեր գործվածքների համարձակ համադրություններ՝ կաշի, մորթի, գործած կտոր, տրիկոտաժ, մետաքս և այլն:

6. Խաղացեք համամասնությունների և ուրվագծի հետ

Համադրեք լայն, oversized բլուզները կիպ տաբատների հետ, կիպ բլուզները՝ լայն տաբատների կամ կիսաշրջազգեստների հետ: Մոնոխրոմ լուքը հետաքրքիր պահելու համար հարկավոր է խաղալ սիլուետի (ուրվագծի) հետ:

7. Մի փոքր բացեք ձեր մաշկը ցանցանման կտորի շնորհիվ

Առաջին հայացքից սա բավականին ստանդարտ համադրություն է: Սակայն ցանցանման կտորի կիրառությունը տեսքին սեքսուալություն և գրավչություն է հաղորդում:

8. Եվ եթե կրել կարճ, ապա՝ համարձակ

Եվ ևս մեկ կարևոր կետ, որը առհասարակ վերաբերում է կարճ կիսաշրջազգեստներինՇ։ Եթե կրում եք շատ կարճ կիսաշրջազգեստ, ապա ընտրեք ավելի լայն մոդել, քանի որ կիպ, կարճ շրջազգեստներն ակումբային տրամադրություն են հաղորդում և առօրյայում տեղին չեն:

9. Ընտրեք սև իրեր փոքրիկ հետաքրքիր դետալներով համալրված

Նմանատիպ փոքրիկ դետալներ կարող են իրենց թույլ տալ ամենահամարձակները: Հենց դրանք են լուքը դարձնում տարբերվող և ոչ ստանդարտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել