Սա իմ կարծիքը չի, սա զուտ տենց մտորում եմ, ավելի շուտ սերժականներին մտորելու նյութ եմ տալիս, չէ, չէ, չէ... Սա անվանում եմ՝
Խելացի և երկրի մասին մտացող սերժականի մտորումներ...:)))

Ցանկացած նորմալ երկրում, եթե նախագահական ընտրություններից հետո լիներ այնպիսի քաղաքական ճգնաժամ, ինչպիսին Հայաստանում է, իսկ ճգնաժամ կա և միշտ էլ եղել է, դա անգամ ԿԸՀ-ի կողմից պաշտոնական տվյալներից է երևում, այն է՝ 539693+50976+31643+18096+8329+3520+6210=658467, սա Սերժին դեմ քվեարկված ընդհանուր ձայներն են, այդ թվում անվավերը, որ կազմում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի 43.27%: Այսինքն՝ ոնց որ կեսից մի քիչ շատը կողմ են Սերժի վարած քաղաքական կուրսին, կեսից մի քիչ քիչ դեմ են դրան: Ընտրություններում հաղթող թեկնածուի՝ իր թիմին շնորհավորելուց հետո առաջին իսկ հայտարարությունը պետք է լիներ այն, որ ինքը, երկրում չխորացնելով և խուսափելով իրավիճակի սրացումից, երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին հրապարակային առաջարկում ա վարչապետի պաշտոնը: Դա, ինչպես գիտենք, չեղավ, հետո Րաֆֆին գնաց իր 3 առաջարկներով Սերժի մոտ, եթե Րաֆֆու առաջարկներից մեկը առ այն՝ որ Սերժը պիտի ընդունի իր պարտությունը, ողջամիտ չի Սերժի կարծիքով, մնացած երկուսը հաստատ ոչ միայն ողջամիտ են, այլև անգամ իրագործելի են: Սակայն դա էլ չեղավ, ինչը և պետք էր ակնկալել, հիմա ի՞նչ պիտի անի Ժողովուրդը, մի բան՝ եթե Սերժը ոչ մի հարցում զիջում չի անում, ուրեմն Ժողովուրդը առավել ևս զիջելու տեղ չունի:

Հ.Գ. Բայց դե չեմ մոռանում, որ ապրում եմ Հայաստանում, ստեղ իշխանությունը ոչ միայն չեն հանձնում ժողովրդին, ստեղ անգամ չեն էլ ուզում կիսվել այդ իշխանությունով: Եվ չհանձնելու համար Սերժը ինչը երևում է իր երեկվա ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԻՑ :))) արդեն սկսել ա լացել՝ крокодильими слезами...:)

Հ.Գ.Գ. էսօր սաղ օր գրառումներ եմ անելու, բացում ա իրա ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ...:)))

Նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել