Պոկերի «արքա» Դեն Բիլզերյանը մտադիր է առաջիկայում մասնակցել առանց կանոնների մարտի MMA-ում:

«Կցանկանայի մարտ անցկացնել MMA-ում: Ես 37 տարեկան եմ դառնում այս տարի, ուստի պետք է առաջիկայում անեմ դա: Ես պետք է իսկական մարզումների ճամբարով անցնեմ, չեմ ցանկանում վատ կռվել»,-ասել է նա MMA Junkie պորտալին տված հարցազրույցի ժամանակ:

Բելզերյանն ասել է, որ ժամանակավորապես հրաժարվել է երկույթներից և խելահեղ արարքներից, որպեսզի ինչպես հարկն է պատրաստվի մարտին:

Դեն Բիլզերյանի հավանական մրցակիցը MMA-ի ամերիկացի մարտիկ Ֆիլ Բրուքսն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել