Картинки по запросуՈ՞նց բացատրեմ, որ ՀՀ քաղաքացիները բարոյական իրավունք չունեն լավ ապրելու: Էլ ո՞նց ցույց տամ, որ չկա դրա համար ոչ մի նախադրյալ: Չկա ու չի կարող լինել այն աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքներն են գործում: Հայաստանում չկա բավարար չափի սկանդինավ կամ ֆրանսիացի, որ իրանց հաշվին ապրենք: Իրենք չարչարվեն, երկիր կառուցեն, մենք էլ մոլախոտի նման ձուլվենք-վայելենք, մեկ ու մեջ մի տաղանդ տանք, ասենք՝ «էս էլ մեր հզոր ազգի կողմից ձեզ փեշքեշ»:

Չեք պլստալու, ժողովուրդ: Կա՛մ բահը պիտի վերցնեք, ստրուկի նման մի քսան տարի աշխատեք, կա՛մ էլ ցրվեք աշխարհով մեկ: Չի փրկելու ոչ մեկը: Ով ուզում ա վարչապետ լինի: Ով ուզում ա նախագահ/պատգամավոր/նախարար լինի: Իրենք, պայթի-տրաքի, մի 200 հոգի են: Չի կարող 200 հոգին 3 միլիոնի տեղ պախատ անի, ինչքան էլ անձնուրաց, բարի ու նվիրված լինի: Ով էլ ասում ա, որ կփրկի՝ սուտ ա ասում, և այս ընտրապայքարը դրա վառ ապացույց է: Ոչ մեկը գաղափար, պատկերացում, ծրագիր, գոնե տարրական ինֆորմացիա, թե իր երկիրը, ասենք, 30 տարի առաջ ոնց է ապրել, չունի: Երկու հարց ես տալիս, Եհովայի վկայի դեմքով սկսում ա հիմարություն դուրս տալ:

Ասում ա՝ «խոշոր մուլտինացիոնալ կորպորացիաները ներդրում կանեն Իրան-Հայաստան երկաթգծի մեջ»: ՍՈՒՏ Ա: Չեն անի: Այդ ճանապարհը միայն պարտադրաբար գաղութային պայմաններում ապրող մեր օրինազանց (և ոչ միայն) համաքաղաքացիները կսարքեն: Էդ ճանապարհը ո՛չ Սուեզն ա, ո՛չ էլ Պանաման, որ ամբողջ աշխարհին պետք լինի: Դա պետք է միայն մեզ ու մի քիչ էլ Իրանին: Ատոմակայանն էլ է միայն մեզ պետք: Բանակն էլ: Ծանր արդյունաբերությունն էլ: ԳՀԻ-ներն էլ։ Թեթև արդյունաբերությունն էլ։ Նույնիսկ՝ մշակույթը։ Ամենաշատը՝ մշակույթը։

Երկիր ունենալու համար արյուն պիտի թափվի, ու պարտադիր չէ դա անել մարտի դաշտում: Բայց եթե մենք դա չանենք թունելներում և կամուրջներում, մենք պարտադրաբար դա կանենք մարտի դաշտում: Միգուցե վերջին անգամ: Ժողովրդին ֆուֆլո կերցնող ինծելեգենտ-նո-իձիոտները իմ գլխավոր թիրախն են լինելու: Սա ասել եմ մի քանի անգամ․ մարտնչող տգիտության դեմ կարող է պայքարել միայն է՛լ ավելի մարտնչող լուսավորությունը: Ստորացնել, նվաստացնել, ծաղրել, նսեմացնել անխիղճ ու անվերապահ: Դարձնել հանրային ծաղրի առարկա:

Արդեն վստահ եմ, որ այս ընտրությունների արդյունքները էլ ավելի են ընդլայնելու քաղաքական վակուումը: Վակուում, որը այլևս կարող է լցնել միայն նացիոնալ սոցիալիզմը: Քսանականների Գերմանիայից մեզ բաժանում է միայն մեկ խոշոր ռազմական պարտություն՝ պարտադրված խայտառակ հաշտության պայմանագրով:

#mobilization
#Meritocracy
#եռաքայլ_տնտեսություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել