Նկարում պատկերված կմախքները հայտնաբերվել են 1972 թվականին, Սոլդուզյան հովտում, որը գտնվում է Իրանի Արևմտյան Ադրբեջան կոչվող մարզում։ 20-րդ դարին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո տարածքն ամբողջովին այրվել էր, իսկ տարածքում գտնվող բոլոր մարդիկ՝ զոհվել։ Կմախքներին գտել էին ցորենի ամբարի մեջ։ Հավանաբար նրանք այդպես փորձել են թաքնվել զինվորներից, սակայն թթվածնի պակասությունից անմիջապես խեղդամահ են եղել։

Նկարին ուշադիր նայելիս կնկատեք, որ կմախքներից մեկի գլխին վնասվածք կա, սակայն այդ կոտրվածքն առաջացել է պեղումների ընթացքում, երբ էքսկավատորով փորում էին հողը։

Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ կմախքներն իրար համբուրելիս են եղել, ինչի պատճառով էլ լուսնակարը տարածում գտամ «2800-ամյա համբույրը» անվամբ։ Ըստ որոշ աղբյուրների՝ երկու կմախքներն էլ արական սեռի են եղել, սակայն իրանական աղբյուրները պնդում են, որ նրանք հակառակ սեռի ներկայացուցիչներ են։ Ընդ որում՝ ասում են՝ կինը ձախ կողմինն է, ու երկուսի հասակն էլ մոտավոր 157սմ է եղել։

Ամբարի մեջ, ուր նրանց գտել էին, ոչ մի այլ իր չկար, միայն մի քարե սալակտոր՝ ենթադրյալ կնոջ գլխի տակ։ Փենսիլվանիայի համալսարանի հնէաբանների պնդմամբ՝ զույգը մահացել է 2800 տարի առաջ, այսինքն՝ մոտավորապես մ.թ.ա. 800 թվականին։Naghade-hasanloo3.jpg

Կմախքները մահից առաջ համբուրել են իրար, ինչը վկայում է, որ սերն իսկապես անմահ է։

Լուսանկարի բնօրինակը գտնվում է Փենսիլվանիայի թանգարաններից մեկում, ուր այն պաշտոնապես անվանել են «Սիրահարները»։ Լուսանկարի նկարագրությունում գրված է.

«Սիրահարները», 1972թ., Հասանլու

Հասանլուն հնէաբանական կենտրոն է Իրանի Սոլդուզյան հովտում։ Կմախքները հայտնաբերվել են ամբարի մեջ, ուր չկար որևէ այլ առարկա՝ բացի քարե սալակտորից, որը ձախ կողմի կմախքի գլխի տակ էր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել