2016թ. Թուրքիայի պատմության մեջ մտել է որպես զբոսաշրջության ոլորտի վատագույն տարի: Այս մասին գրում է Dünya թուրքական թերթը՝ վկայակոչելով Turizm թերթի խմբագիր Ֆեհմի Քյոֆթեօղլուին (Fehmi Köfteoğlu): Վերջինիս կարծիքով՝ 2017թ. ոչ պակաս ծանր տարի կլինի զբոսաշրջության համար:

«Անհավանական է որևէ բան կանխատեսել: Ամեն ինչ կախված է ապրիլի 16-ից (սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի անցկացման օրվանից-խմբ.): Եվ շատ դժվար է ինչ-որ բան կանխատեսել»,-ասել է Ֆեհիմն՝ հավելելով, որ Թուրքիա ամենաշատ թվով զբոսաշրջիկներ գալիս են Եվրոպայից:

Պարբերականն ընդգծում է նաև, որ եվրոպացիները չեղարկում են նախկինում ամրագրված տուրերը: Եթե 2016-ին զբոսաշրջության ոլորտն անկում էր գրանցել ահաբեկչական սպառնալիքի պատճառով, ապա այս տարի պատճառն այլ է. թուրքական զբոսաշրջությունը մեռնում է եվրոպական երկրների հետ լարվածության պատճառով՝ փաստում են ոլորտի մասնագետները:

Եվրոպացիները Թուրքիան անվտանգ երկիր չէին համարում, իսկ դրան գումարվել է կառավարությունների միջև «դուելը»: Կանխատեսումների համաձայն՝ 2017թ. ԵվրոպայիցԹուրքիա զբոսաշրջիկների հոսքը կնվազի առնվազն 40-45 տոկոսով, չի բացառվում, որ այդ թիվը կարող աճել:

Լրագրողի այն հարցին՝ արդյոք այս պայմաններում կարելի է հուսալ, որ ռուս զբոսաշրջիկները կփոխհատուցեն ստեղծված իրավիճակը, Ֆահմին բացասական պատասխան է տվել: «Միևնույն է արդեն հիմա մենք կորցրել ենք եվրոպացի ավելի քան 5 միլիոն զբոսաշրջիկ»,-ասել է նա՝ կանխատեսելով, որ Ռուսաստանից այս տարի Թուրքիա կարող է ժամանել առավելագույնը 2.5 միլիոն զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 900 հազարի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել