Related imageԵրկու նկատառում Իսրայելի տնտեսությունում ներդրումների հարցում հրեաների մոտիվացիայի և մեր երկրի տնտեսության զարգացման գործում հայության հնարավորությունների մասին:
Հայաստանի առջև կանգնած առաջնակարգ խնդիրներից մեկը, եթե ոչ կարևորագույնը, երկրի տնտեսության աշխուժացումն է: Իսկ Հայաստանի տնտեսության աշխուժացման ու զարգացման առանցքային նախապայմաններից մեկը անհրաժեշտ ծավալներով ներդրումների հոսքերի ներգրավումն է: Այս առումով կարևոր պետք է համարել նախևառաջ հայության մարդկային ու մտավոր կապիտալի ներգրավումը մեր երկրի տնտեսության զարգացման գործում:
Հարցի հետ կապված բավական ուսանելի է իսրայելական փորձը: Անհրաժեշտ է նշել, որ մինչ Իսրայել պետության հիմնումը հրեական համայնքների քաղաքական ու հոգևոր առաջնորդները որոշակիորեն մշակել էին ապագա իսրայելական պետականության ձևավորման համար անհրաժեշտ ներդրումների մեխանիզմները, հրեական համայնքների մասնակցության հնարավորությունները: Հրեության գաղափարակիրների շրջանում մարդկային, մտավոր կամ ֆինանսական ներդրումների իրականացման գործում կարևորվում էր նախևառաջ յուրաքանչյուր հրեայի մոտիվացիայի հարցը: Անշուշտ, այդ մոտիվացիայի հիմքում, հատկապես ներդրումների ներգրավման սկզբնական փուլում, առաջնակարգ դրված էր ոչ թե ֆինանսական ներդրումներից ակնկալվող եկամուտները, այլ հրեական պետականության վերականգնմանը իր մասնակցության հնարավորությունը: Եվ իրատեսաբար դա հնարավորություն էր դիտվում հրեական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում էին հայրենադարձվել և իրենց ներդրումը ունենալ Իսրայել պետության ձևավորման համար: Սկզբնական շրջանում ֆինանսական ներդրումներից եկամուտների ակնկալման հարցը միամտություն կարող էր համարվել, քանի որ հրեաների կողմից պաղեստինցիներից ձեռքբերված հողատարածքները ամայի էին ու մեծամասամբ ճահճային:
Մոտիվացիան, իհարկե, ուներ գաղափարական հենք, որը համեմված էր ազգային ինքնագիտակցության, պատմական հիշողության և, իհարկե, հոգևոր-կրոնական ասպեկտներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել