Image resultOperativ.am-ը գրում է․

2009 թ-ին Քլոե Քարդաշյանը սկսեց հանդիպել բասկետբոլիստ Լամար Օդոնի հետ: Ծանոթությունից մի քանի շաբաթ հետո նրանք ամուսնացան և միասին ապրեցին 4 տարի: 2013 թվականին զույգն ամուսնալուծվեց: Քլոեն հոգնեց Օդոմի՝ թմրանյութերից և խմիչքից ունեցած կախվածության դեմ պայքարելուց: Այս մասին գրում է «Peopletalk»-ը:

Ի դեպ, քանի դեռ փաստաթղթերը չէին ձևակերպվել, Քլոեն ժամանակ չէր կորցնում և կարգավորում էր անձնական կյանքը՝ հանդիպելով մեկ ռեփերի հետ, մեկ Օդել Բեքհեմի, որից հետո սկսեց հանդիպել բասկետբոլիստ Ջեմս Հարդենի հետ:

Եվ վերջապես թունելի վերջում երևաց լույսը: 2016թ-ի սեպտեմբերին Քլոեն սկսեց հանդիպել մեկ այլ բասկետբոլիստ Տրիստան Տոմպսոնի հետ: Շատերը խոսում են նրանց ապագա նշանադրության մասին, մյուսները չեն հավատում հարաբերությունների լրջությանը: Երևում է, ճիշտ են առաջինները. օրերս Քլոեին և Քորթնիին տեսել են Տրիստանի թիմի խաղին ներկա գտնվելիս: Քույրերն աջակցում էին խաղացողին և Instagram-ում հրապարակումներ անում այս մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել