12 հատկանիշ, որով օժտված են լինում առաջնակարգ կանայք և աղջիկները։

Image result

1. Նա գիտի, թե ինչ է ուզում կյանքից

Այդպիսի կինը միշտ ունի իր արժեքները և ձգտումները, որից նա երբեք ետ չի կանգնի։

2. Առաջին հերթին նա անհատականություն է, հետո նոր ձեր ընկերուհին կամ կինը

Նա չի ներկայանա որպես ձեր ընկերուհի այնպես, կարծես դա նրա կյանքի ամենամեծ նվաճումն է, ընդորում ձեր ստատուսը տվյալ դեպքում ոչ մի նշանակություն չունի։

3. Նա հետևում է իր արտաքինին

Առաջնակարգ կինը պարտադիր չէ, որ լինի շլացուցիչ գեղեցիկ՝ անթերի դիմագծերով և կազմվածքով, բայց նա միշտ կկատարելագործվի և անդադար կաշխատի ինքն իր վրա։

4. Անկախությունը՝ առաջին հերթին

Մի սպասեք, որ այդպիսի կինն իրեն ամբողջությամբ ձեզ կնվիրի, նրա կյանքում միշտ կգտնվի տեղ կարիերայի, ընկերների հետ շփման կամ այլ հետաքրքրությունների համար, որում դուք տեղ չունեք։

5. Նա կլինի ցանկալի ուղեկից յուրաքանչյուր միջոցառմանը

Այս կինը գիտի, թե ինչպես իրեն պահել տարբեր միջավայրերում և իրադարձություններում և անպայման լավ տպավորություն կթողնի շրջապատողների մոտ՝ լինեն դա կոլեգաներ, ընկերներ, թե հարազատ բարեկամներ։

6. Նրան պետք չէ ստիպել ձեզ խանդել

Նա գիտի իր արժեքը, բայց երբեք հարցականի տակ չի դնի իր հավատարմությունը միայն այն պատճառով, որպեսզի ընդգծի իր կարևորությունը կամ հմայքը։

7. Նա արքայադուստր չի խաղա

Առաջնակարգ կնոջ համար կարևոր է, որպեսզի դուք հարգեք նրան և առաջին հերթին տեսնեք նրա մեջ սիրելի մարդու։ Նա այն աղջիկներից չէ, որ թույլ սեռին իր պատկանելիությունը համարում է մեծագույն առավելություն և փաստարկ։

8. Նա փորձում է աջակցել ձեզ ձեր որոշումներում և երբեք իր կարծիքը չի «փաթաթի ձեր պարանոցին»

Այդպիսի աղջիկը ձեր հենասյունն է։ Նա հավատում է, որ դուք անպայման կհասնեք ձեր նպատակին, և ավելորդ անգամ չի խառնվի ձեր գործերին, որովհետև հարգում է ձեզ։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել