Image resultԲաքվում մարզադահլիճի վրա տեղի է ունեցել զինված հարձակում, որի հետևանքով տուժել է վեց մարզիկ, հայտնում է APA գործակալությունը:

«Բաքվում տեղի է ունեցել զանգվածային զինված հարձակում քաղաքի Բինագադինյան շրջանում գտնվող «Մարաֆոն» սպորտդահլիճի վրա: Մարզման ժամանակ մահակներով, կացիններով և կաստետներով զինված անհայտ անձինք ներխուժել են դահլիճ և հարձակվել մարզիչի և մարզիկների վրա, նրանց հասցնելով բազմաթիվ վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պարբերականի տեղեկատվությամբ՝ միջադեպի պատճառը դարձել է առանց կանոնների մարտերի հայտնի մարտիկներ Ալի Նաջաֆիի և Զիյադհան Սադիևի միջև վեճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել