14 տեսարան, որոնցում դերասանը սխալ է արել, բայց ի վերջո դա բոլորի սիրելի մասն է դարձել:

 

«Ճշմարիտ ստեր» (1994)

https://files.brightside.me/files/news/part_31/316260/1111115-1489621234.gif

Մերկապարի ժամանակ Ջեյմի Լի Քերթիսը կորցրեց հավասարակշռությունը: Կարող եք տեսնել, թե Առնոլդ Շվարցենեգերը հետին պլանում ինչպես է պատրաստվում օգնել նրան, բայց նա արագ վեր կացավ և շարունակեց շոուն:

«Տիտանիկ» (1997)

Երբ Ջեքը պատրաստվում էր նկարել Ռոզին, պետք է նրան խնդրեր պառկել բազմոցին, բայց փոխարենը կարմրող Դի Կապրիոն ասաց. «Պառկիր մահճակալին, օհ, նկատի ունեմ բազմոցին»:

«Տիտանիկ» (1997)

Կինոյի պատմության ամենահայտնի արտահայտություններից մեկը՝ «Ես աշխարհի արքան եմ», Լեոնարդո Դի Կապրիոն է հանպատրաստից ասել:

«Էննի Հոլ» (1977)

Վուդի Ալենի հերոսը որոշեց կոկաին փորձել կյանքում առաջին անգամ: Նրան զգուշացրել էին, որ դա թանկարժեք բան է, ուստի նա դանդաղ բացեց ամանը, մի քիչ փոշի վերցրեց փորձելու համար, հետո հանկարծ փռշտաց՝ մեծ քանակությամբ փոշի օդում տարածելով: Մյուս դերասանները չկարողացան զսպել ծիծաղը:

«Մատանիների տիրակալը. երկու ամրոց» (2002)

Հիշո՞ւմ եք տեսարանը, երբ Վիգո Մորթենսենը նետում է օրգի պողպատե սաղավարտը և ծնկում լաց լինելով: Փիթեր Ջեքսոնը շատ տպավորված էր, թե դերասանն ինչպես է փոխանցում ցավ և մտատանջություն: Սակայն ցավն իրական էր. Վիգոն ոտքի երկու մատները կոտրեց սաղավարտին հարվածելիս, բայց շարունակեց խաղալ:

«Մատանիների տիրակալը. մատանու եղբայրություն» (2001)

Եռերգության առաջին ֆիլմի նկարահանումների ժամանակ օրկերի առաջնորդը պետք է առանց նշան բռնելու դանակը նետեր Արագոնի ուղղությամբ, սակայն օրգի նրա արհեստական աչքերի պատճառով նա մի քիչ սխալվեց: Զենքը թռավ ուղիղ Վիգոյի վրա, բայց նա չշփոթվեց և հետ մղեց այն:

«Սովորական կասկածներ» (1995)

Այս տեսարանում բոլորը պետք է նույն տեքստը կարդային թերթից, բայց ոմանք սկսեցին հեծեծալ, համընդհանուր ծիծաղ բռնկվեց: Տեսարանն առանց փոփոխվելու ներկայացվեց հանդիսատեսի դատին:

«Սիրունիկը» (1990)

Ֆիլմի ամենասիրված մասերից է, երբ Էդուարդը Վիվիանին թանկարժեք վզնոց է նվիրում: Հենց Ջուլիա Ռոբերթսը ձեռքը մոտեցրեց, Ռիչարդ Գիրը հանկարծ փակեց տուփը:

«Գալակտիկայի պահապանները» (2014)

Քրիս Փրեթը պատահմամբ գցեց վտանգավոր արտեֆակտը և գետնին ընկնելուց առաջ բռնեց այն:

«Շողացողը» (1980)

Այս տեսարանում Ջեք Նիքոլսոնի կերպարը կացնով կոտրեց դուռը և գլուխը մտցրեց անցքի մեջ՝ ասելով. «Ահա Ջոնին»: Սա ևս սցենարով նախատեսված չէր:

«Մուգ ասպետ» (2008)

Երբ Ջոկերը հայտնվեց ճաղերի հետևում, պարզապես հանգիստ ամեն ինչ նայում էր: Շուտով նա վկայեց կոմիսարին Ջիմ Գորդոնի օգնելու մասին, և ծափահարություններ հետևեցին: Հիթ Լեջերը ևս սկսեց ծափահարել՝ չփոխելով դեմքի սարսափելի արտահայտությունը: Այս տեսարանը ևս սցենարում չկար, բայց հիմա կինեմատոգարֆիայի ամենասիրված հատվածներից է:

«Աստղային պատերազմներ. Էպիզոդ V. Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» (1980)

Ֆիլմի բոլոր սիրահարները սիրում են տեսարանը, որում արքայադուստր Լեան խոստովանում է, որ սիրում է Հան Սոլոյին, ով քիչ է մնում՝ սաի կարբոնիտի մեջ: Սցենարի համաձայն՝ Հարիսոն Ֆորդը պետք է պատասխաներ՝ «ես նույնպես», բայց նա ասաց՝ գիտեմ:

«Գառների լռությունը» (1990)

Ամբողջ ֆիլմի ամենասարսափելի տեսարաններից մեկը Կլարիսա Սթարլինգի և Հանիբալ Լեքթերի զրույցն է: Խոսքի այն մասին, որ ինքը կերել է իր լյարդը որոշ լոբիների հետ, Էնթոնի Հոփքինսն այնպիսի անսպասելի ձայն ավելացրեց, որ Ջուդի Ֆոսթերը սարսափեց:

«Խելացի Ուիլ Հանթինգ» (1997)

Տեսարանում, որում Ռոբին Ուիլյամսի կերպարը պատմում է, թե իր կինն ինչպես է վատ հոտ հանել քնի մեջ, Մեթ Դեյմոնը անկեղծորեն ծիծաղում է, քանի որ չէր սպասում դա լսել: Ռոբին Ուիլյամսը դա ընթացքում հորինեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել