Times.am-ը գրում է.
 Ստամբուլի 6-րդ քրեական դատարանում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում նոր որոշում է կայացվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Դինքի սպանության գործի շրջանակներում որոշում է կայացվել ձերբակալել «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, սպանության ժամանակ դատախազ եղած Զեքերիա Օզին, լրագրողներ Ֆարուք Մերջանին, Էքրեմ Դումանլըին, Ադեմ Յավուզ Արսլանին և փաստաբան Հալիլ Իբրահիմ Քոջային:

Դատարանում նշված անձանց ձերբակալության պահանջով հանդես է եկել Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բյուրոյի դատախազ Գյոքալփ Քոքչուն և դատարանը ընդունել է պահանջը` կայացնելով ձերբակալության որոշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել