Картинки по запросу ընտրություններԸնթացող քարոզարշավը տարբերվում է նախորդներից մի առանձին հատկանիշով, որը թեև չի կարելի բնութագրել որպես դրական, բայց այնուամենայնիվ, այն գոյություն ունի: Խոսքն այն մասին է, որ հանրության մեջ շատ քիչ դեպքերում է քննարկման առարկա դառնում քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը: Հավանաբար դա ունի երկու հիմնական պատճառ:

Առաջին պատճառն այն է, որ այդ ծրագրերը միմյանց շատ նման են ու իրարից գրեթե չեն տարբերվում: Ամենուր միևնույն գեղեցիկ խոսքերն են, գրավիչ ձևակերպումները… բայց թե ով ինչ է հասկանում դրա տակ, բոլորովին այլ հարց է: Հաջորդ պատճառը հանրության մեջ առկա հիասթափությունն է, որը ցանկացած ծրագրի պարագայում չի փարատում մարդկանց մտահոգություններն ու հույս չի արթնացնում:

Այս ֆոնին առավել հետաքրքիր է դառնում ՀՀԿ-ի թիմի ու հատկապես վարչապետ Կարապետյանի կողմից իրականացվող քարոզարշավի առանձնահատկությունները, որոնք ավելի մեծ ոգևորություն ու հույս են առաջացնում մարդկանց մոտ, քան այն ծրագրերը, որոնք լուրջ դեմքով ներկայացնում են ընդդիմադիր ուժերը:

Եզրակացությունը մեկն է՝ երբեմն ռացիոնալ հաշվարկները ևս հարկավոր է մատուցել ժպիտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել