Картинки по запросу 100 մլն դոլարԱբու Դաբիում ընթացող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի
ընթացքում ստորագրվել է 100 միլիոն դոլարի ներդրումների մասին փոխըմբռնման հուշագիր:

Ընկերությունը նպատակ ունի այս տարվանից սկսած՝ Հայաստանում կառուցելու ֆոտովոլտային կայաններ և գործարկելու դրանք՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։

Սպասվում է, որ ծրագիրը իրականանալու է փուլային սկզբունքով: Այս տարի կկառուցվեն մոտ 100-120 մեգավատ
կայաններ, որոնք կարտադրեն երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 3-4 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել