Մոլդովան խնդրել է դիտորդի կարգավիճակ շնորհել երկրին Եվրասիական տնտեսական միությունում: Նման խնդրանք է պարունակում նամակը, որը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նախօրեին ուղարկել է Եվրասիական տնտեսական խորհրդի գերագույն նախագահ, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին:

 «Խնդրում եմ քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ-պետության կարգավիճակ շնորհելու հարցը»,-ասվում է փաստաթղթում, որը Դոդոնը հրապարակել է Facebook սոցցանցի պաշտոնական էջում:

 Նամակում նաև նշվում է, որ Մոլդովան պետք է համագործակցի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ, և այդ գործընկերությունը պետք է բխի բացառապես հանրապետության ազգային շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել