Երթևեկության Ժամանակավոր դադարեցում՝ ԵրևանումBarometer.am-ը գրում է.

Սարալանջի փողոցում՝ Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկից 150մ հեռավորության հատվածում առկա բետոնե վթարային հենասյան ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 25-ին` ժամը 9.00-ից մինչև 11.00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից Մ. Խորենացու փողոցն ընկած ճանապարհահատվածում։
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել