Ցանցահենները Apple ընկերությունից պահանջել են 75 հազար ԱՄՆ դոլար, հակառակ դեպքում սպառնացել են ջնջել 300 միլիոն օգտատերերի տվյալներ, հաղորդում է Motherboard-ը:

Խմբավորումն իրեն կոչում է Turkish Crime Family և պնդում, որ կարող է զրոյացնել միլիոնավոր iPhone և Pad, եթե մինչև ապրիլի 7-ը պահանջված գումարը չստանա:

Ցանցահեննենրը 75 հազար դոլարը պահաջնում են բիտկոիններով կամ Ethereum վիրտուլ արժույթով կամ 100 հազար դոլար՝ iTunes-ի նվեր-քարտերով: Գումարի դիմաց նրանք պարտավորվում են ջնջել բոլոր տվյալները, որոնք թույլ են տալիս ստանալ միլիոնավոր օգտատերերի օգտահաշիվների հասանելիություն:

Motherboard-ը պնդում է, որ YouTube-ում հրապարակվել է հոլովակ, որում Turkish Crime Family-ն ցուցադրում է կոտրված օգտահաշիվներից մեկի պարունակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել