Asekose.am-ը գրում է.

«Եվրատեսիլ 2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանն իր տեսահոլովակում, որտեղ շատերի կարծիքով նա գեյշայի կերպարով է երևում,  կարծես թե նման գնահատականի պատճառ դարձած հագուստը «թխել» է  ռուս երգիչ Սերգեյ Լազարևի ոճից:

Բնականաբար, Արծվիկը այս նմանակման մեջ «մեղքի» նվազագույն բաժինն ունի, քանի որ հիմնական դերակատարները, վստահ ենք, Եվրատեսիլի հայաստանյան պատասխանատուներն են ու նրանց կողմից երաշխավորված դիզայները: 

Չնայած մոսկովյան շոու բիզնեսին ծանոթ և ռուսաստանյան տարբեր դիզայներներին գովազդող Արծվիկն արժեր, որ ինքն էլ ուշադիր լիներ Եվրոպայի առաջ ներկայանալիք  սեփական ոճի հանդեպ  ու հայաստանյան գործընկերների ցանկացած որոշում «հալած յուղի» պես չընդուներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել