Картинки по запросу իրանցի տուրիզմԳարնանը կտրուկ ավելանում է Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2016 թվականին Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 188 հազար 851 մարդ:

Հիշեցնենք, որ 2015-ին Հայաստան էր այցելել 144 հազար 160 իրանցի զբոսաշրջիկ, ինչը նշանակում է, որ նախորդ տարի վերջիններիս հոսքը Հայաստան ավելացել է 44 հազար 691-ով:

Ընդանուր առմամբ՝ նախորդ տարի գրանցվել է տուրիզմի աճ, որում 31 տոկոսը բաժին է ընկնում իրանցի զբոսաշրջիկներին: Հուսանք, որ այս տարի ևս ցուցանիշները կլինեն դրական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել