«Ընտրությունների օրը ապրիլի 2-ից ապրիլի 9-ին տեղափոխելու վերաբերյալ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկին ընտրություններին մասնակցող որևէ ուժ դրական արձագանք չի տվել: Սույն դաշինքը նման հայտարարություն էր տարածել անցած շաբաթ:
 
Նկատի էր առնվել երկու հանգամանք. իրավական՝ դրա հակասահմանադրականությունը և բարոյական՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրվա հետ դրա համընկնումը։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ եթե բոլոր ուժերը նման առաջարկությամբ հանդես գան, ինքը դեմ չէ ընտրությունները մի քանի օրով հետաձգելուն:
 
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկությունը երեկ մեզ հետ զրույցում ժամանակավրեպ համարեց Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Ընտրական օրենսգրքին համապատասխան քարոզարշավն ընթացքի մեջ է և իր ժամկետին պիտի ավարտվի: Այլևս ժամանակավրեպ է նման խնդիր բարձրացնելը»,- ասաց Բիշարյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել