Խոյ

Խոյերին աստղերը հուշում են, որ այսօր անկանխատեսելի հանգամանքները կարելի է շրջել իրենց օգտին: Հնարավոր է ձեզ գովեն հնարամտության համար և միաժամանակ քննադատեն ինքնատիպության համար: Բացառված չէ, որ փոթորիկ առաջացնի ձեր ասած բառը կամ ձեր արտաքինը: Եթե ապացուցեք, որ ձեր գործողությունները օգուտ են բերում ընդհանուր գործին և չեն հակասում կանոններին, կարող եք խրախուսանքի արժանանալ:

Ցուլ

Իրադարձությունների հաջող զարգացումը Ցուլերի համար կարող է ուղեկցվել անակնկալներով և պարադոքսներով: Անսպասելի նորությունը, դեպքը կընդլայնեն ձեր աշխարհընկալումը: Առանց արկածների չի լինի ուղևորությունը, ուսումնական կամ աշխատանքային միջոցառումը: Ձեր արտաքին տեսքը և շարժուձևը կարող են չհամընկնել ձեր կարգավիճակին: Նախաձեռնությունները կայունություն չեն խոստանում, սակայն արժե սկսել ուսումնական փուլ, ծանոթություն:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են բախվել իրադարձությունների կրիտիկական անկանխատեսելի շրջադարձի, սեփական նախաձեռնությունների անսպասելի հետևանքների հետ: Չարժե այս օրը նախապես ծրագրել: Բացառված չէ, որ ստիպված լինեք կրկին անցնել նույն ճանապարհը, վերաձևակերպել փաստաթղթերը: Հնարավոր է գրգռվածություն: Սակայն օրն ունի նաև լավ կողմ. կարող եք կարճ ժամկետում մեծ ծավալի աշխատանք կատարել:

Խեցգետին

Խեցգետինները կարող են վկա կամ մասնակից դառնալ իրենց շուրջ ծավալվող բուռն իրադարձություններին: Ոմանք գերի կդառնան իրենց մտերիմների բարդ բնավորությանը: Սուր կոնֆլիկտների և բացահայտ դիմակայությունների չհակված Խեցգետիններին աստղերը հիշեցնում են, որ այժմ կարելի է այլ՝ փոխզիջման ճանապարհ ընտրել: Դա թույլ կտա խնայել ձեր ուժերը և խուսափել վտանգից, սակայն, միաժամանակ, կարող է չլուծված մնալ ձեզ հուզող հարցը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար կարևոր գործեր ծրագրել, քանզի իրավիճակը հեշտությամբ չի ենթարկվի վերահսկողության: Հնարավոր է ստիպված լինեք շտկել ձեր առաջնայնությունները, ձեզ վրա հավելյալ կամ անսովոր գործառույթներ վերցնել: Բացառված չեն ընտանի կենդանիների պահվածքի տարօրինակությունները: Հնարավոր են անկանխատեսելի փոփոխություններ աշխատավայրում, ինքնաբուխ ժողովներ:

Կույս

Օրվա անկանխատեսելի իրադարձությունները շատ Կույսերի օգտին կլինեն: Հնարավոր է ստեղծագործական կամ աշխատանքային բացահայտում, ֆինանսական անակնկալ, որոնք արմատապես կփոխեն գործի էությունը: Բացառված չեն հուզմունքի, բացահայտումների պահերը: Որոշ իրադարձություններ կարող են ճակատագրական բնույթ կրել: Ծնողները կարող են բախվել փոքր երեխաների քմահաճույքների, դեռահասների անկառավարելիության հետ:

Կշեռք

Կշեռքների համար այսօրվա մթնոլորտը հղի է հուզմունքներով և սթրեսներով: Շատ բան կախված կլինի իրադարձություններին ձեր ներգրավվածության մակարդակից, անձնական հետաքրքրվածության աստիճանից, պաշտոնական պատասխանատվության առկայությունից: Կարող են իրենց գագաթնակետին հասնել տանը, ընտանիքում, մերձավոր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները: Հնարավոր է անձնական տարածության համար պայքար:

Կարիճ

Կարիճները կարող են անսպասելի իրադարձությունների բախվել ճանապարհին, աշխատանքային կոլեկտիվում: Այսօր աճում է լարված իրավիճակում կամ ամբոխում հայտնվելու, զանգվածային միջոցառման, անսովոր ելույթի վկա դառնալու հավանականությունը: Ուղևորությունները, այցերը, որոշումներն այսօր կարող են ինքնաբուխ բնույթ կրել, կախված լինել ոչ միայն ձեր անձնական ծրագրերից, այլև շատ հանգամանքների բերումից:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ հնարավոր են հավելյալ ծախսեր և եկամուտներ, անսպասելի փոփոխություններ բյուջեում, ֆինանսավորման համակարգում: Օրը հակում է շռայլության, վատնողության: Փորձարկումները տեղին են, եթե ազատ միջոցների եք տիրապետում և վնաս չեք հասցնում հիմնական կապիտալին: Կարող են օգուտ բերել ակցիաների, բորսայում խաղերի հետ կապված գործողությունները: Շատ բան կախված կլինի բախտից, որն այժմ ձեր կողմից է:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր ցանկանում են իրադարձությունները փոխել դեպի լավը, սակայն իրենց ցանկությունը տարբեր կերպ կարող են արտահայտել: Եթե դուք ինքնավստահ եք և հակված եք արկածների, ապա գիտակցաբար խաղադրույք կկատարեք ոգևորության և հաջողության վրա: Զգույշ և անինքնավստահ Այծեղջյուրները թաքուն հույսները կդնեն բախտի վրա, կերազեն ճակատագրի պարգևի մասին: Աստղերը խորհուրդ են տալիս օգտվել լավ հնարավորություններից:

Ջրհոս

Տպավորվող Ջրհոսներն այսօր կարող են ներքին սթրես ապրել: Պատճառը կարող են լինել դեպքերը, որոնց վրա չեք կարող ազդել: Բացառված չէ, որ բախվեք ձեր ջանքերի անկանխատեսելի արդյունքների հետ, ձեզ հանգամանքների խաղալիք զգաք: Աստղերը հիշեցնում են, որ այսօր ցանկացած անսպասելի ապրում կարող է անդրադառնալ ձեր ինքնազգացողության վրա, և խորհուրդ են տալիս զգացմունքների համար անվտանգ ելք գտնել:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում շտապել ապագայի ծրագրերի հարցում: Անսպասելի իրադարձությունն այսօր կարող է շրջել ձեր հայացքները, ստիպել վերանայել հաշվարկները: Հնարավոր է մարդու կամ մի խումբ մարդկանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: Շատ ոլորտներում հնարավոր են չափազանցված հույսեր: Աստղերը հուշում են, որ լավատեսության առիթ իսկապես կա, սակայն չարժե չափազանցել հաջողության չափերը և տրվել համընդհանուր աժիոտաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել