Image resultԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մայիսի 25-ին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սպայսերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Նախագահը սպասում է ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ հանդիպումներին՝ հաստատելու մեր վճռական հանձնառությունը ՆԱՏՕ-ին, քննարկելու հարցեր, որոնք չափազանց մեծ կարևորություն ունեն դաշինքի համար, հատկապես պատասխանատվության բաշխումը դաշնակիցների միջև և դերն ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպման գործում»,-նշել է Սպայսերը։

Հաղորդվում է նաև, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ապրիլի 12-ին այցով կժամանի Վաշինգտոն, որի շրջանակում կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել