Image resultԹուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը շարունակում է մնալ իր դերի մեջ: Ֆաշիստ Էրդողանը և իր ղեկավարած կուսակցությունն այնպիսի որոշումներ են ընդունում, որոնք առանց այդ էլ ի կատար են ածվում առանց Էրդողանի էլ:
Սեփական անճարությունը և գերմանացիների կողմից վերջին մի քանի օրում հասցված վիրավորանքները չեզոքացնելու նպատակով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 21-ին մի «քաջնազարյան» որոշում է ընդունել: Ըստ այդ որոշման՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հրաժարվում է Էրդողանի Սահմանադրության գովազդից Գերմանիայի տարածքում: Թումանյանի հերոսի՝ Քաջ Նազարի պես, ով, օրինակ, հրամայում էր, որ արևը ծագի արևելքում և մայր մտնի արևմուտքում, Էրդողանն էլ որոշել է, որ իր կուսակիցները քարոզարշավի չեն մեկնելու Գերմանիա: Դա այն դեպքում, երբ Գերմանիայի իշխանությունները կտրականապես մերժեցին երեք թուրք նախարարներին մուտք գործել երկրի տարածք և հանդիպել տեղի թուրքերի հետ: Իսկ ծագած դիվանագիտական սկանդալից հետո էլ Բեռլինն անդրդվելի է: Անգելա Մերկելը չի ցանկանում տեսնել որևէ թուրք բարձրապաշտոնյայի քարոզչական առաքելությամբ Գերմանիայի տարածքում:
Ի դեպ՝ Թուրքիայի նախկին նախագահ Ա.Գյուլը և նախկին վարչապետ Ա.Դավութօղլուն հրաժարվել են մասնակցել «Արդարություն և զարգացում» կուսակցության քարոզարշավներին՝ ցույց տալով իրենց վերաբերմունքը Էրդողանի սահմանադրությանը:
Հ.Գ. Գերմանիայի վարչապետի հարազատ Քրիստոնյա-դեմոկրատական միության փոխնախագահ Ֆոլկեր Բուֆյեն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի անցանկալի հյուր է Գերմանիայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել