Վերանորոգված դամբարանը, որտեղ, ինչպես համարվում է, խաչելությունից հետո դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում կներկայացվի հանրությանը, հայտնում է The Guardian-ը:

 Հույն գիտնականների և վերանորոգողների խումբը 10 ամսում ավարտել է վերականգնողական աշխատանքների մոտ 4 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը:

 Հոկտեմբերին քարե դամբարանը ծածկող մարմարե սալը բարձրացվել է վերջին 2 դարում առաջին անգամ, որը թույլ է տվել հետազոտելու Հիսուս Քրիստոսի թաղման ենթադրյալ վայրից քարի օրիգինալ մակերևույթը: Վերանորոգումից հետո մարմարե սալի վրա փորվել է ոչ մեծ պատուհան, որպեսզի ուխտավորները կարողանան տեսնել այն քարի մակերևույթը, որի վրա ըստ ավանդության դրվել է Քրիստոսի մարմինը:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել