Չնայած այն բանին, որ թուրքական իշխանությունն ամեն ինչ արել էր, որպեսզի այսօր քրդերը Նովրուզին նվիրված ոչ մի հանրային միջոցառում չկատարեին, այնուամենայնիվ, թե՛ Ստամբուլում, թե՛ Դիարբեքիրում, թե՛ մնացած բոլոր քրդաբնակ բնակավայրերում տեղի են ունեցել համատարած տոնախմբություններ: Դիարբեքիրում տոնախմբությանը մասնակցում է ավելի քան 200 000 մարդ, Ստամբուլի Թարթալի թաղամասում ևս հավաքվել են մարդիկ և նշում Նովրուզը: Ինչպես Ստամբուլում, այնպես էլ Դիարբեքիրում քրդերի կազմակերպած մեծամասշտաբ տոնակատարություններին հետևում են լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից: Հատկանաշական է, որ այս տոնակատարություններին հնչում են նաև հակաթուրքական և սահմանադրության փոփոխությանը «ՈՉ» ասելու կոչեր:

Image may contain: one or more people, crowd and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել