Նկարում պատկերվածը 1400 տարի առաջ դաժանորեն սպանված մի մարդ է:

Նրա մասունքները հայտնաբերվել էին շոտլանդական լեռներում, Բլեք Այլ կոչվող թերակղզում գտնվող քարայրերից մեկում:

Հնէաբաններն ու կամավորները պեղումներ էին իրականացնում, որպեսզի հասկանան, թե որ ժամանակաշրջանում է քարանձավը մարդկանցով բնակեցված եղել: Ապշեցուցիչ էր, երբ հանկարծակի գտան ոտքերը խաչած դիրքով, լավ պահպանված կմախք, որի ոտքերին ու ձեռքերին մի հսկայական քար էր դրված:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում ոչ միայն բացահայտվեց նրա կյանքի մասին հետաքրքիր փաստեր, այլև, թե ինչ դաժանությամբ է նա սպանվել: Ամենաքիչը հինգ ուժեղ հարվածներ է ստացել, որոնց պատճառով բազմաթիվ կոտրվածքներ կային գլխի ու դեմքի հատվածում: Ջարդված էին նաև նրա ատամներն ու ծնոտը: Հայտնի դարձավ, որ նրան սպանելիս օգտագործած զենքով խոցել են նրա գանգը ու այն այնպես խրել, որ զենքը դուրս է եկել գլխի մյուս կողմից։

Ռադիոածխածնային մեթոդի օգտագործմամբ պարզվեց, որ նա ապրել է մեր թվարկության 430-ից 630 թվականների ընթացքում` պիկտական ժամանակաշրջանում: Տարածքում հայտնաբերված վառարաններն ու երկաթե մեծ բեկորները թույլ են տալիս մտածել, որ քարայրը ժամանակին ծառայել է որպես դարբնոց, ուր երկաթե տարբեր իրեր էին պատրաստում:

Պիկտերն առեղծվածային ժողովուրդ էին, ովքեր ապրել էին Շոտլանդիայի հյուսիսում ու արևելքում, ուշ երկաթե դարում ու վաղ միջնադարում: Սակայն նրանք իրենց մասին ոչ մի պատմական արձանագրություններ չեն թողել: Նրանց մասին տեղեկություններ ստանում ենք տեղի ժայռերի վրա արված պատկերներից ու ավելի ուշ ի հայտ եկած հռոմեացի և շոտլանդ պատմիչներից:

Հայտնի է, որ պիկտերն իրենց թշնամիներին վախեցնելու համար դաջվածքներ էին անում իրենց մարմնին ու կապույտ ներկում դեմքերը:

Հնէաբանների թիմը 3D լազերներով մանրակրկիտ ուսումնասիրեց կմախքն, ու այդպես հաջողվեց համակարգչի միջոցով վերականգնել նրա կառուցվածքը: Հյուսվածքների բացակայության պատճառով բաց մնացած տեղերում արհեստական մկանային համակարգ ստեղծվեց և տեղադրվեց դեմքի համապատասխան վայրերում: Վերականգնողական աշխատանքների վերջին փուլում համակարգչի միջոցով արհեստական մաշկի շերտ ավելացվեց դեմքին ու ստացվեց նրա վերջնական տեսքը:Image result for Face of Man Brutally Murdered 1,400 Years Ago Reconstructed

Հետազոտություններից հետո բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին, թե ինչու պետք է նրան այդպես դաժանորեն սպանեին: Հնէաբանական խմբի ղեկավար Բլեք Դեմը նշում է, որ առաջին հարվածը եղել է դեմքի աջ այտի հատվածում, ինչի արդյունքում ջարդվել են նրա ատամները, հետո նույն զենքով՝ ենթադրյալ փայտե ձողով հարված է հասցվել դեմքի ձախ հատվածին՝ կոտրելով նրա ծնոտը: Երրորդ հատվածն էլ գլխի ետնամասին է եղել: Երկրորդ հարվածից հետո նա ընկել է որևէ կոշտ առարկայի վրա՝ հավանաբար քարե բեկորի:

Թերևս չորրորդ հարվածն է վերջ դրել նրա կյանքին. նույն զենքով խոցել են նրա գանգը: Անգամ մահից հետո նրան հարվածել են, սակայն արդեն ավելի մեծ զենքով:

«Մեր պեղածը մի մարդ է, ով դաժանորեն սպանվել է, բայց նրան թողել են քարանձավում, որպեսզի հանգչի այնտեղ: Նրան պառկեցրել են մեջքի վրա ու մեծ ժայռաբեկոր դրել ձեռքերի ու ոտքերի վրա՝ մարմինը ծածկելու համար»,- ասում է պեղումների ընթացքին ներկա գտնված և խմբի ղեկավար Սթիվեն Բիրչը: Ըստ նրա՝ սպանությունը կարող էր ներանձնական կոնֆլիկի արդյունք լինել:

Կմախքի հետագա ուսումնասիրությունները կարող են ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել նրա ու, առհասարակ, պիկտերի կյանքի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել