Ուինսթոն Չերչիլ

Winston Churchill Best Insults

Չափազանց ճարպիկ և սիրված բրիտանացի վարչապետը գլխավորում է ցուցակը տիկին Աստորի հետ իր լեզվակռվով։ Պահպանողական տիկինը միշտ խրատում էր Չերչիլին սիգարների և ալկոհոլի համար, իսկ Չերչիլը այդ խայթոցներն այդքան հեշտությամբ ընդունողը չէր։ Իրենց հայտնի վեճերից ամենահիշարժանն այն է, երբ տիկնոջ՝ «եթե դուք լինեիք իմ ամուսինը, ես կթույնեի Ձեր թեյը» խայթոցին Չերչիլը պատասխանում է. «Տիկի´ն, եթե դուք լինեիք իմ կինը, ես ինքնակամ կխմեի այդ թեյը»։

Մահաթմա Գանդի

Best Insults In History Gandhi

Բռնության դեմ իր պայքարը դեռ չի նշանակում, որ Գանդին սուր մտքեր արտահայտելու ունակ չէր։ Նմանատիպ մի դեպք եղավ, երբ նա ճանապարհորդում էր Լոնդոն։ Լրագրողի տված այն հարցին, թե Գանդին ինչ կարծիքի է արևմտյան քաղաքականության մասին, նա տվեց կարճ-կոնկրետ մի պատասխան. «Կարծում եմ՝ լավ գաղափար է»։

Աբրահամ Լինքոլն

Best Insults In History Abraham Lincoln

Բանավեճերից մեկի ընթացքում հայտնի, բայց ոչ այդքան գրավիչ Լինքոլնին մեղադրեցին երկերեսանիության մեջ։ Նրա պատասխանն ավելի շուտ ինքնապաշտպանություն էր, քան հակահարված, բայց այն դիպավ ճիշտ նշանակետին։ Նա պատասխանեց. «Եթե ես իսկապես երկու երես ունենայի, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ես հենց այս մեկը կկրեի»։

Բեյբ Ռութ

Best Insults In History Babe Ruth

1920-ականներին Yankee-ի հայտնի բեյսբոլիստ Բեյբ Ռութը հիանալի խաղ ունեցավ, և շուտով նրա աշխատավարձը հասավ 80.000$-ի։ Բայց վաղ 1930-ականների ֆինանսական ճգնաժամի հետևանքով Yankee-ի ղեկավարները նրան խնդրեցին իջեցնել գինը 5000$-ի, բայց Բեյբը մերժեց խնդրանքը։ Ավելի ուշ՝ մամուլի ասուլիսներից մեկի ընթացքում, մի լրագրողի արած այն նկատառումը, թե Ռութի աշխատավարձն ավելի բարձր է, քան նախագահ Հուվերինը, ստացավ սուր պատասխան. «Հնարավոր է, բայց ես ավելի հաջողակ տարի եմ ունեցել, քան նա»։

Ջոն Վայլքս

Histories Funniest Insults John Wilkes

Քաղաքական գործիչները, որպես կանոն, բոլոր ժամանակների լավագույն խայթոցների հեղինակներն են։ Մի հիշարժան դեպք տեղի ունեցավ 18-րդ դարի քաղաքական հակառակորդներ Ջոն Մոնտագուի և Ջոն Վայլքսի միջև։ Իրենց լեզվակռիվներից մեկի ընթացքում Մոնտագուն Վայլքսին խայթեց՝ ասելով. «Վայլքս, ինձ իսկապես հետաքրքիր է՝ Ձեր մահվան պատճառը կլինի կախաղանը, թե սիֆիլիսը»։ Վայլքսի պատասխանն իրոք հակահարված էր. «Հարգելի´ս, դա կախված կլինի այն բանից, թե ես որը կընդունեմ՝ Ձեր հայացքնե՞րը, թե՞ Ձեր թշվառությունը»։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել