Apple ընկերությունը մարտի 24-ից կսկսի հատուկ տեսակի iPhone 7-ի վաճառքը։


Այս սմարթֆոնի վաճառքից ստացված եկամուտների մի մասը կգնա «RED» կազմակերպությանը, որը սատարում է ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ու դրա բուժմանն ուղղված հետազոտություններին։ Apple-ն արդեն 10 տարի է՝ հասարակությանն է ներկայանում կարմիր ապրանքներով, սակայն սա առաջին անգամն էր, որ ներկվեց iPhone-ը։


Նոր գույնով սմարթֆոնը չի ունենա 64 GB տարբերակ, իսկ մնացած տարբերակները գինը հավասար կլինի մյուս գույների արժեքին։ Եվս մեկ անգամ հստակեցնելու համար նշենք, որ սա պարզապես iPhone 7 է, որի միակ տարբերությունը գույնն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել