Картинки по запросу վարդան օսկանյանՎարդան Օսկանյանն այսօր Վանաձորում հայտարարել է, որ երբեք Հայաստանի ներքաղաքական կյանքում այսպիսի բաժանում սև ու սպիտակի միջև չի եղել։ Նկատի ունի քաղաքական դաշտն ու քաղաքական դերակատարներին։ Օսկանյանի ամպլուան, ինչպես գիտեք, դիվանագետն է, որտեղ դրսևորվել է տասը տարի։ Գործունեությանը չենք անդրադառնա, իսկ կարգավիճակն էլ հիշեցինք զուտ այն բանի համար, որ այս մարդուն հորդորենք հասարակության ականջին լապշա չկախել։ Ինչպես կարելի է դաշտը հիմա բաժանել սև ու սպիտակի, երբ չկան ընդգծված ֆավորիտներ ու հետնապահներ։ Երբ գործում են մի քանի կուսակցություններ, որոնք հստակ ընտրազանգված ունեն, քարոզչության համար հեռուստաալքիների ու մեդիաների դերը գրեթե հավասարաչափ է բաշխված, լուսաբանումը օբյեկտիվին շատ մոտ է։ Այսքանից հետո կանգնել, ասել, թե դաշտը սև ու սպիտակի է բաժանված, ոչ այլ ինչ է, քան հասարակության մանիպուլացիա։ Սև-սպիտակ նշանակում է երկու հակադիր ճամբարներ, որոնք կա՛մ միակն են դաշտում, կա՛մ զգալիորեն առաջ են անցել իրենց հետևորդներով, ռեսուրսներով ու ազդեցությամբ մնացած կուսակցություններից ու քաղաքական կազմակերպություններից։ Այսօր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից զատ՝ գոյություն ունեն նաև մի քանի այլ կուսակցություններ, որոնք իրենց տեղը գալիք պառլամենտում կարող են ապահովել, բացի այդ, օրինակ, չկա 2008 թվականի նախագահական ընտրությունների ատելության մթնոլորտը, երբ երկիրը, բառիս բուն իմաստով, լցվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ֆանատներով ու նրան ատողներով, ինչի արդյունքում էլ ունեցանք մարտի մեկ։ Բարեբախտաբար, այսօվրա ընտրական գործընթացների միջև մի փոքր անվստահություն կա, սակայն զանգվածային բողոքի տեսքով փողոցում ընտրությունները բողոքարկելու մասով դժվար թե բացի ՕՐՕ-ից այլ ուժ ևս լինի, քանզի բոլորը շատ լավ հասկանում են, թե ինչպիսի դրության մեջ են ու բացի քարոզչությունից՝ հրաշալի գիտակցում են իրենց հնարավորությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել