Asekose.am-ը գրում է.
 Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտնել է, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ում ներկայացնող Արծվիկ Հարությունյանն Ուկրաինայի ազգային անվտանգության կողմից կստուգվի Սահմանադրության խախտման համար: Նրա խոսքով` եթե երգչուհին եղել է Ղրիմում, նրա նկատմամբ «առանձին որոշում» կկայացնեն: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

«Չի կարելի չէ՞ Յուլյա Սամոյլովային պատասխանատվության ենթարկել  այն բանի համար, որ նա եղել է Ղրիմում, իսկ մյուսներին` ոչ: Դա անարդար կլինի: Եթե Հայաստանի մասնակիցը ելույթ է ուենցել Ղրիմում, դա պետք է բոլոր կետերով վերանայվի»,-հայտարարել է խորհրդականը:

Գերաշենկոն ընդգծել է, որ  «Եվրատեսիլ»-ի բոլոր մասնակիցները մինչև մրցույթը կստուգվեն Ուկրաինայի ազգային անվտանգության կողմից: Ուկրաինացիներն այս քայլով ցանկանում են իմանալ` արդյո՞ք մասնակիցներից որևէ մեկը եղել է Ղրիմում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել