Մերի Հակոբյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել.

Картинки по запросу մերի հակոբյան

Ինձ միշտ ապշեցրել են այն մարդիկ, ովքեր ժամանակ ունեն նեգատիվ տարածելու և վայրահաչելու:) Ես որքան տեղեկացված եմ, ոչ ոքի Տերը չի ստեղծել ԱնԹԵՐԻ!!!!! Բայց երևի կյանքի իմաստն այն է , որ անձ կոչվող սոսկալի երևույթը օր-օրի տանենք դեպի բարելավման: 
Ջոնի Դեպպի խոսքերը մեջբերեմ ` «Невозможно себя найти , можно только себя создать». Ինքս զբաղված եմ իմ ներսը գեղեցկացնելով, արտաքին տեսքս խնամելով: Աղջկա կեցվածքն ու կառուցվածքը անգամ մեր թվարկությունից առաջ 
եղել է կարևորագույն բաներից մեկը: Հարգելիներս, կարծում եմ՝ արդեն ակտուալ չէ այսքան մանրամասն զննել իմ հոնքերը, շուրթերը, վարսերը, ոտքը ոտքիս դրվա՞ծ է , չէ՛, ճիշտ է, բաժակը ձեռքին չէ, ուսին է, էէ,  ասում եմ՝ ուսին,  գետնին, դիմահարդարումը լավն է, չէ՞,  չէէ,  ահավոր ա!!!! Լրիվ դարձել ա «ձեզ բոռդո գույնի ներկ պե՞տք ա» …
Չեք Զգում եմ, որ ավելորդ լինելն ու այսչափ անտակտություն շախ տալը դա առնվազն տգիտության գագաթնակետն է: Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ, ինչպես նաև դեմոկրատիվ երկրում կարծիք հայտնելու իրավունքը չի վերապահում անդաստիարակ քայլերի մատուցման: Ասում եմ ՝ մարդ ինչքան պետք է մենակ լինի, որ հայտնվի կյանքի նման նողկալի փուլում: Կյանքը լեցուն է գեղեցիկով ... Ժամանակ մի՜ վատնեք սոցցանցերում թույն թափելով... Իմ դիմահարդարումը ես կմաքրեմ, հանգիստ կքնեմ, բայց դուք ձեր պղտոր հոգին չեք կարող ջնջել և երջանիկ արթնանալ: Ցավն այդ է :)))) Այսուհետ բոլոր նրանք, ովքեր դադար չեն տալիս իրենց նեգատիվի հոսքին, կհասնեն համապատասխան վայր՝ բլոկ !!!!! Հստակ իմացեք այն, որ դուք ձեր տխմար և դատարկամիտ մեկնաբանություններով ոչինչ չեք փոխում իմ կյանքում ՝ անգամ տրամադրություն, այնինչ ձեր հոգին է գնալով դեֆորմացվում) Մինչ խոշորացույցը ձեռքներդ առած իմ հագ ու կապն եք քննադատում, դիմահարդարումը, ապրելակերպը և այլն , խորհուրդ կտամ ծելեսկոպ գնեք և դեպի տիեզերք նայեք: Աշխարհայացք փոխեք և վերջապես՝ ՓՈԽՎԵՔ:

P.S. : Если те, кто меня критикует, увидели бы, как я шагаю по волнам Темзы, они сказали бы: это только потому, что она не умеет плавать....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել