Չեմ ուզում անդրադառնալ ասուլիսում սերժի առաջ քաշած մոտեցումների ճշմարտացիությանը (դա ուրիշ հարց ա, որ կանդրադառնամ մանրամասն)՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առանձնազրույցի հետ կապված, այլ մի շատ կարևոր իրողության վրա եմ ուզում կանգ առնել. երբ Րաֆֆին մտավ նախագահական, սերժը նրան առաջարկեց բաց՝ լրագրողների ներկայությամբ զրույց, սակայն Րաֆֆին մերժեց դա: Իհարկե, այդ քայլը ապշեցրեց բոլորիս, և միանգամից քննադատության թիրախ դարձավ ընտրված նախագահը, և արձանագրվեց հետընտրական առաջին մեծ կիքսը:
Մի՞թե Րաֆֆին չէր հասկանում, որ գալու է այս օր, մի՞թե տարրական քաղաքական էլեմենտները չի կարողանում տարանջատել: 
Երբ դու ընդդիմություն ես, քեզ պետք ա լսարան ու այն էլ բաց, և յուրաքանչյուր փակ ու գաղտնի գործողություն բումերանգի նման հետ գալիս ու քեզ է ոչնչացնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել